ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բրոունյան» Նիկոլ, «անբրոուն» Սերժ

«Բրոունյան» Նիկոլ, «անբրոուն» Սերժ
21.04.2020 | 00:03
Նի­կոլ Փա­շի­նյա­նը մս­խում է իր վեր­ջին պտ­ղունց վս­տա­հու­թյու­նը: Խնդ­րի «հմայքն» այն է, որ ին­քը ևս շատ լավ է հաս­կա­նում դա: Փոր­ձում է կանգ­նեց­նել այդ ըն­թաց­քը` ա­նե­լով ա­վե­լի «ան­վս­տա­հե­լի» քայ­լեր, ինչն է՛լ ա­վե­լի է խո­րաց­նում ան­դուն­դը Նի­կո­լի ու Նի­կո­լի միջև, Նի­կո­լի ու թի­մի միջև, Նի­կո­լի ու հա­սա­րա­կու­թյան միջև:
Հա­յաս­տանն այ­սօր, ինչ­պես աշ­խար­հի մնա­ցյալ եր­կր­նե­րը, փակ հա­մա­կար­գի է վե­րած­վել կո­րո­նա­վի­րու­սի բե­րած ար­հա­վիր­քի պատ­ճա­ռով, ու երբ այդ հա­մա­կար­գը կբաց­վի, Փա­շի­նյանն ընդ­հան­րա­պես օ­տար­ված կլի­նի ա­մեն ին­չից, մա­նա­վանդ որ, խն­դիր­նե­րի այն­պի­սի փունջ լց­ված կլի­նի իր առջև, որ ցան­կա­ցած հպում ձնա­կույ­տի տակ կթող­նի երկ­րի ղե­կա­վա­րին (բարձր է հն­չում, չնա­յած, ե­թե ար­դար լի­նենք, ցան­կա­ցած ղե­կա­վար այդ դեպ­քում ու­նե­նա­լու էր իս­կա­պես ծան­րա­գույն խն­դիր­ներ):
Լայ­վե­րի սո­վոր, հե­ռա­խոսն ու­ղիղ ճա­նա­պարհ դարձ­րած այս «ղե­կա­վա­րի» դեպ­քում մար­տահ­րա­վեր­ներն ան­չա­փե­լի են լի­նե­լու, ո­րով­հետև դրանք փոխ­շաղ­կապ­ված են նաև պե­տու­թյան հա­մար մի շարք «լրա­ցու­ցիչ» գեր­խն­դիր­նե­րի հետ:
Նախ` Ար­ցախ. նկա­տենք, այն­պես չէ, որ «փակ» հա­մա­կար­գի պայ­ման­նե­րում հար­ցի քն­նար­կու­մը սա­ռեց­վել է: Ընդ ո­րում, չէր էլ կա­րող սա­ռեց­վել, ե­թե ել­նենք այն պարզ հաշ­վար­կից, որ կո­րո­նա­վի­րու­սը հատ­կա­պես նրա հա­մար էր, որ ա­պա­գա` հետ­կո­րո­նա­վի­րու­սյան աշ­խար­հը նո­րո­վի «բա­ժան­վի», շա­տե­րը դեռ հույս­նե­րը չեն կորց­րել, որ հու­նի­սին տե­ղի կու­նե­նա նյու-Պոտս­դա­մը, ուր գեր­տե­րու­թյուն­նե­րը կկա­րո­ղա­նան կր­կին հա­վաք­վել մի սե­ղա­նի շուրջ` աշ­խար­հի վե­րա­բաշխ­ման հա­մար: Չընկ­նե­լով դա­վադ­րու­թյան տե­սու­թյուն­նե­րի գիր­կը, այ­նու­հան­դերձ հի­շեց­նենք, որ փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սը կո­րո­նա­վի­րու­սի «գո­յու­թյունն» ու «մարշ-բրա­սո­կը» աշ­խար­հով մեկ բա­ցատ­րում է աշ­խար­հի ա­պա­գա` տն­տե­սա­կան, աշ­խար­հագ­րա­կան, ազ­դե­ցու­թյան բա­ժան­ման գոր­ծըն­թա­ցում ֆորս-մա­ժոր ա­ռա­ջաց­նե­լու նպա­տա­կով:
Ղա­րա­բա­ղյան խնդ­րի նկատ­մամբ այս օ­րե­րի չերևա­ցող ակ­տի­վու­թյու­նը, ըստ ա­մե­նայ­նի, պայ­մա­նա­վոր­ված է հենց դրա­նով: Ընդ ո­րում, մի կող­մից Ար­ցա­խի նա­խա­գահ է ըն­տր­վում մարդ, ո­րի գե­րա­գույն թե­զը Ար­ցա­խի հար­ցում «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» կար­գա­խոսն է, մյուս կող­մից, Զա­խա­րո­վան չի մո­ռա­նում Ար­ցա­խի հարցն այս օ­րե­րին ար­ծար­ծել, երբ ինք­նին Ռու­սաս­տա­նը թա­թախ­ված է կո­րո­նա­վի­րու­սյան «ան­նա­խա­դե­պու­թյան» մեջ, երբ Վ. Պու­տի­նի հոկ­տեմ­բե­րին ար­տա­հայ­տած-չհ­րա­պա­րա­կած մտ­քե­րը մեկ էլ ու ո­րո­շում են այս օ­րե­րին հրա­պա­րա­կայ­նու­թյան են­թար­կել, և Պու­տինն ա­սում է` պետք է մեկ­տե­ղել նախ­կին ԽՍՀՄ եր­կր­նե­րը (աբ­սուրդ է, թե ոչ, չքն­նար­կենք այս պա­հին). ին­չը մտո­րե­լու ա­ռիթ իս­կա­պես տա­լիս է` մի քա­նի ա­ռու­մով, սա­կայն այդ մա­սին ևս այս օ­րե­րին չար­ժե «մտո­րել»:
Ա­ռաջ անց­նե­լով էլ ա­սենք` բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ձևով ակ­տի­վա­ցավ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը, ընդ ո­րում, նույն Նի­կոլ Փա­շի­նյա­նի «հո­ղանց­ման» ֆո­նին, ին­չը նույն­պես Ղա­րա­բա­ղյան խնդ­րում չերևա­ցող, այս­բեր­գա­յին գոր­ծըն­թաց­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն կա­րող է լի­նել, ո­րով­հետև հենց այն­պես Սերժ Սարգ­սյա­նը չէր «ցց­վի»:
Իսկ որ եր­կու տա­րի համ­բե­րա­տար լռու­թյու­նից հե­տո նա գնում է քն­նիչ հանձ­նա­ժո­ղով, և դա, ինչ­պես ա­սում են, հենց այն­պես գնալ չէր, այլ դե­տա­լա­յին վե­րա­դարձ էր. նրա հայ­տա­րա­րու­թյուն-«մուտ­քից» ա­ռաջ, հինգ­ժա­մյա-համ­բե­րա­տար` ի­րե­նից ո­չինչ չնե­ր­կա­յաց­նող քն­նիչ հան­ձնա­ժո­ղո­վում հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լը (ի դեպ. հանձ­նա­ժո­ղո­վում նա շա­հել էր գրե­թե բո­լո­րի հա­մակ­րան­քը), և ընդ ո­րում, նրա «երևումն» ա­մենևին էլ բա­նա­կից, տան­կից բա­ցար­ձա­կա­պես չհաս­կա­ցող իմ­քայ­լա­կանն­նե­րի հա­մար չէր. նիս­տի ձայ­նագ­րու­թյան պա­հան­ջը հանձ­նա­ժո­ղո­վից` նույն­պես հենց այն­պես չէր:
Ի դեպ, եր­րորդ նա­խա­գա­հը հանձ­նա­ժո­ղո­վում նաև բա­վա­կա­նին ծա­վա­լուն-ինս­տի­տու­ցիո­նալ նե­րա­ծա­կան խոսք էր ա­սել` պա­հան­ջե­լով այն ևս ան­պայ­ման կցել հանձ­նա­ժո­ղո­վի ա­պա­գա զե­կույ­ցին: Չմո­ռա­նանք լրագ­րող­նե­րին տված «խոս­տու­մը» նաև` ցան­կա­ցած հար­ցի ցան­կա­ցած թե­մա­յով ա­սու­լիս­ներ տա­լու:
Ա­սել է` Սերժ Սարգ­սյանն ինչ-որ բա­նի է պատ­րաստ­վում, ին­քը գի­տե` ին­չի։ Ին­քը գի­տե ա­վե­լին, քան մենք, և փոր­ձում է նախ­նա­կան քայ­լե­րով ի­րա­վի­ճա­կի «հար­վա­ծը», պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վերց­նել իր վրա, ո­րով­հետև տես­նում է օր­վա իշ­խո­ղի բրոու­նյան շարժ­ման մեջ գտն­վե­լու` պե­տու­թյան հա­մար վտան­գա­վոր մար­տահ­րա­վե­րը:
Հա­տուկ չհաս­կա­ցող­նե­րի հա­մար էլ, թերևս, հարկ հա­մա­րենք շեշ­տել` այս ա­մենն ա­մենևին և եր­բեք չի նշա­նա­կում և չի կա­րող նշա­նա­կել` Սերժ Սարգ­սյա­նը վե­րա­դառ­նում է... իշ­խա­նու­թյան:
Եր­բե՛ք: Նա կանգ­նում է ամ­րո­ցի դռա­նը, Աստ­ված մի ա­րաս­ցե, փակ հա­մա­կար­գը բաց­վե­լու դեպ­քում, ֆորս-մա­ժո­րի դեպ­քում` դու­ռը պա­հակ ու­նե­նա, «աշ­խար­հը-խալ­խը» չմ­տա­ծի` ամ­րո­ցը տեր չու­նի:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 30786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ